Յուրաքանչյուր սննդամթերք պարունակում է «քիմիա»
Իրենց վերջին հետազոտությունների արդյունքում գիտնականներին հաջողվել է ապացուցել,որ բացառապես բոլոր սննդամթերքները,որոնք մտնում են ժամանակակից մարդու ճաշացանկի մեջ, պարունակում են «քիմիա»:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
«Քիմիա» պարունակում են անգամ այն սննդամթերքները,որոնք նախկինում համարվում էին էկոլոգիապես անվնաս և օգտակար:Օրինակ՝բանանը պարունակում է մոտ 50 քիմիական միացություն,որոնք խիստ վնասակար են առողջությանը:Դրանք նույնիսկ կարող են վաղաժամ մահվան պատճառ դառնալ:Մասնագետները խորհուրդ չեն տալիս այդպիսի միացություններ պարունակող սնունդ օգտագործել:
Հենց այդ պատճառով էլ մինչև որևէ սնունդ գնելը պետք է մանրազնին ուսումնասիրել նրա բաղադրությունը և իրազեկ լինել: