Թուրքերն անցնում են գրոհի
Թուրքական բանակի ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ բանակն անցնում է գրոհի:
Այս մասին հայտնում է Oxu.Az-ը հղում անելով Թուրքիայի ԶՈւ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Թուրքիան մտադիր է պայքարել ահաբեկչական խմբավորումների դեմ, ուստի դրա համար բանակը նախապատրաստում է: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք շնորհակալ ենք մեր քաղաքացիներից փոխըմբռման և հայրենասիրություն ցուցաբերելու համար: Թուրքիայի ԶՈւ-ը մշտապես կատարել է իր պարտականությունները՝ հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին, ուստի հիմա մենք կպայքարենք նաև ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը»: