Այսօր ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսի ծննդյան օրն է (լուսանկարներ)
Լուի դը Ֆյունես (ֆր.՝ Louis Germain David de Funès de Galarza, հուլիսի 31, 1914, Կուրբևուա- հունվարի 27, 1983, Նանտ), ֆրանսիացի հայտնի դերասան։
Խաղացել է մոտ 150 ֆիլմում, առավել հիշարժան են նրա կատակերգական դերերը, որոնցից են Ֆանտոմասի և Ժանդարմի մասին ֆիլմաշարերը։
1970-ականներին Լուի դը Ֆյունեսը մնում էր որպես Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը։ Նա ակտիվորեն նկարահանվեց այս ժամանակահատվածում և 1973 թ.-ի մարտի 15-ին պարգևատրվեց Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով՝ Պատվավոր Լեգեոնի շքանշանով։
1975 թ.-ին Լուիդ դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆակտ տարավ։ Բժիշկների պնդունմով դերասանը հեռացավ կինոյից և տեղափոխվեց իր Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի առանձնատունը։ Այնտեղ դերասանը տարվել էր վարդեր աճեցնելով։ «Մեյան» ֆիրմայի կողմից աճեցված վարդի տեսակներից մեկը կոչվում է Լուի դը Ֆյունես, ի պատիվ մեծ դերասանի։
Բայց և այնպես դը Ֆյունեսը չկարողացավ հրաժարվել Կլոդ Զիդիի առաջարկից նկարահանվելու «Թևիկը կամ տոտիկը» ֆիլմում։ Նկարահանումից հետո դերասանը փայլուն կերպով մասնակցեց նաև այլ ֆիլմերում։ «Ժանդարմը և ժանդարմուհիները» ֆիլմը եղավ դերասանի վերջին ֆիլմը։ Նա մեռավ 1983 թ.-ի հունվարի 27-ին սրտի կաթվածից։
Դերասանն ունի երեք որդի՝ Օլիվյե դը Ֆյունես «Էր Ֆրանս» ավիաընկերության օդաչու է (հայրն ուզում էր, որ իր որդին դառնար պրոֆեսիոնալ դերասան, բայց տղան դեմ էր այդ որոշմանև և մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո թողեց դերասանական կարերիան), Փաթրիկ դը Ֆյունես՝ մասնագիտությամբ բժիշկ և Դանիել դը Ֆյունես։
Լուի դը Ֆյունեսի արվարձանային հողամասը (մահվանից հետո վաճառվել է)
Լուի դը Ֆյունեսի անունով վարդը