Ի՞նչ էր ասել Մարգարետ Թետչերը Միխեիլ Սաակաշվիլիին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է իր և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հանդիպումների մասին: Նա ասել է, որ Մարգարետ Թետչերը Մեծ Բրիտանիայի նոր մտածելակերպ է տվել: Նախագահի աշխատակազմի կողմից տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ես Մարգարետ Թետչերի հետ հանդիպել եմ վերջին տարիներին, մի քանի անգամ, սակայն նրանով հիացել եմ սկսած իմ մանկության տարիներից:
Մարգարետ Թետչերը Մեծ Բրիտանիային նոր մտածողություն է տվել, որովհետև նա չտրվեց պոպուլիստական գայթակղություններին, չընդունեց պարտությունը և չհարմարվեց կարծրատիպերին: Երբեք չեմ մոռանա, թե ինչ ասաց Մարգարետ Թետչերը ինձ Լոնդոնի «Ռիցշի» հյուրանոցում՝ մեր վերջին հանդիպման ժամանակ: Թետչերն ասաց. «Դուք Վրաստանում արեցիք այն, ինչը ես ցանկանում էի անել Մեծ Բրիտանիայում և ավարտին չհասցրեցի»։ Ինչ խոսք, որ հույս ունեմ, որ «ավարտին չհասցրի» արտահայտությունը, որը Թետչերն ասել էր իր երկրի վերաբերյալ, երբեք անհրաժեշտ չի լինի օգտագործել Վրաստանի առնչությամբ»: