Գիտնականները խորհուրդ են տալիս կարևոր գործերը թողնել «վաղվան»
Գիտնականները հետազոտություններ են անցկացրել և պարզել,որ մարդու արդյունավետությունը բարձրանում է,եթե կարևոր գործը նա անում է ոչ թե անհրաժեշտ պահին,այլ որոշ ժամանակ անց:Այս մասին գրում է Medvesti.com-ը:
Իրենց հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են՝ գործը «վաղվան» թողնելն օգտակար է:Այդպես կարելի է հասնել ավելի լավ արդյունքի: Հետազոտություններին մասնակից մարդիկ ևս խոստովանել են,որ ավելի մեծ հաճույքով են կատարել առաջադրանքը որոշ ժամանակ անց (այդ ընթացքում հանգստանալը,սոցցանցերում մարդկանց հետ հաղորդակցվելը ևս օգտակար է), և արդյունքն էլ ավելի գոհացուցիչ է եղել: