Նոր սկանդալ. Հաագայի դատարանը Սիրիայի հարցով քննություն է սկսել Էրդողանի և Դավութօղլուի դեմ
Ինչպես հաղորդում է OdaTV.com-ը՝ Հաագայի միջազգային քրեական դատարանը քննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և այլ պաշտոնյաների նկատմամբ, որոնց թվում են՝ ՆԳ նախարար Էֆքան Ալայի և Թուրքիայի հետախուզության պետ Հաքան Ֆիդանը:
Էրդողանի և մյուսների դեմ գործընթացը դեռևս ուսումնասիրման փուլում է գտնվում, իսկ որպես կարևոր ապացույցներից մեկը դիտարկվում է իսլամիստներին բեռնատարներով զենք տեղափոխելու բացահայտումը, որը տեղի էր ունեցել նախորդ տարի՝ Ադանայում: