Ադրբեջանի նախագահի անտանգության նախկին աշխատակիցը դարձել է ահաբեկչական խմբավորման ղեկավար
Ադրբեջանի նախագահի նախկին անվտանգության աշխատակիը կգլխավորի ահաբեկչական խմբավորում, որը գործում է Սիրիայում: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը վկայակոչելով «Новую Газету»-ին, այս մասին հայտարարել է ազգությամբ չեչեն Ջաբրիալ Ցոլցաևը, ով մարտնչել է Ադրբեջանի նախագահի նախկին անվտանգության աշխատակցի խմբավորման շարքերում: Նա մի շարք մանրամասներ է պատմել:
Նրա խոսքով՝ Բաքու մեկնելու որոշուը կայացվել է, քանի որ հետագայում միտք է եղել Սիրիա գնալու:
2013 թվականի փետրվարի վերջին նա «Одноклассники» և «ВКонтакте» սոցիալական կայքերի միջոցով սկսել է շփվել սիրիացի գրոհայինների շարքում կռվող իր ընկերների հետ:
«Հուլիսի 15-ին ես կապ հաստատեցի ընկերներիս հետ և նրանք մարդ ուղարկեցին, որոնց միջոցով ես կարողացա սահմանն անցնել և մտնել Սիրիա: Հետո ես ծանոթացա մի մարդու հետ, ով Ադրբեջանի նախագահի աշխատակզմի նախկին աշխատակից էր: Հիմնականում հրամանատարներն ադրբեջանցիներ էին, իսկ բժիշկն ազգությամբ ռուս», - պատմել է նա: