Սգո մատյան Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մահվան կապակցությամբ, Երևանում Բրիտանական դեսպանատունը զգո մատյան է բացել, որտեղ ցանկացողները կարող են գնալ ու գրել իրենց ցավակցական խոսքերը «Երկաթե լեդիի» մահվան կապակցությամբ:
Ովքեր նման ցանկություն ունեն, կարող են ապրիլի 9-ին և 10-ին, ժամը 09.00-16.30-ն ընկած սահմաններում, իսկ ապրիլի 12-ին, ժամը 09.00-12.00-ի սահմաններում այցելել դեսպանատուն:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը ցավակցել էր Մարգարեթ Թետչերի մահվան կապակցությամբ և ասել, որ Հայաստանում հիշելու են, երբ 1991թ. Մարգարետ Թետչերը Գյումրիում՝ երկրաշարժից հետո բացեց Ջորջ Բայրոնի անվան դպրոցը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը 87 տարեկան հասակում երեկ մահացել է: Նա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1979-1990թթ., նրա ամուր բնավորության համար նրան անվանել են «երկաթե լեդի»: 2002թ. նա մի քանի անգամ ունեցել է սրտի նոպաներ: