Որդեգրված երեխաներից մեկը հրաժարվել է ապրել Անջելինա Ջոլիի հետ
2005 թվականին դերասանուհի Անջելինա Ջոլին 2-րդ անգամ մայր դարձավ՝ Եթովպիայից մի աղջկա որդեգրելով: Վերջինիս անունը Զախարա է, որը թարգմանաբար նշանակում է ծաղիկ:
ԶԼՄ-ներին հաջողվել էր պարզել, որ երեխայի մայրը մահացել է, որից հետո երեխան ստիպված էր եղել հաղթահարել հոգեբանական մի շարք խնդիրներ:
Արդեն անցել է 10 տարի, և աղջիկը որոշել է, վերադառնալ իր հայրենիք, քանի որ ինչպես պարզվել է, աղջկա մայրը ողջ է: Վերջինս պնդում է, որ չի հրաժարվել իր աղջկանից:
Անջելինա Ջոլին, ով իր հարազատ երեխայի պես սիրել է Զախարային, ներկա պահին ծանր հոգեբանական վիճակում է:
Բթեդ Փիթ-Անջելինա Ջոլի ընտանիքում այս թեմայով մշտապես վեճեր են, ինչն ըստ որոշ աղբյուրների՝ կարող է ամուսնալուծության տանել: