Անտոնիո Բանդերասը պատրաստվում է ամուսնանալ իր նոր ընտրյալի հետ
Հայտնի դերասան և սրտակեր Անտոնիո Բանդերասի և իր նախկին կնոջ` Գրիֆֆիտի ամուսնալուծությունը բավականին երկար տևեց: Զույգն առանց շտապելու բանակցում էր այնպիսի հարցերի շուրջ, որոնք կապ չունեին ամուսնալուծության հետ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Շատերի պնդմամբ՝ զույգի մոտ գուցե դեռ առկա են զգացմունքներ, որոնք թույլ չէին տալիս արագացնել ամուսնալուծության գործընթացը:
Սակայն, հիմա, դերասանն արագացնում է ամուսնալուծության գործընթացը, քանի որ պատրաստվում է նոր կյանք սկսել իր ընկերուհու` Նիկոլ Կամպելի հետ:
Զույգին հաճախ կարելի է միասին տեսնել թե՛ դրսում, թե՛ տարբեր միջոցոռումների ժամանակ: