Նոր սկանդալ. ԱՄՆ-ն փաստեր ունի Էրդողանի և «ԻՊ»-ի համագործակցության վերաբերյալ
Բրիտանական The Guardian թերթի թղթակից Մարտին Չուլովը Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև առկա կապի մասին նախօրեին հրապարակած իր հոդվածից հետո հարցազրույց է տվել թուրքական BirGün պարբերականին և պատմել, որ ԱՄՆ զինվորականների գործողությունների արդյունքում «Իսլամական պետության» նավթի վաճառքի հարցերով պատասխանատուին սպանելու ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով թղթային և թվային փաստաթղթեր, որտեղ բացահայտվում է Անկարայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև համագործակցությունը:
Այս ամենն ապացույցն է նրա, ոչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղյակ է «ԻՊ»-ից անօրինական ճանապարհով նավթի գնման դեպքերի մասին:
Այս փաստը բացատրվում է նրանով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ու Թուրքիան ունեն միասնական շահեր քրդերի և Ասադի վրա ճնշումներ գործադրելու հարցում: