Սերգեյ Բեզրուկովը հանգստի է մեկնել՝ առանց կնոջ
Հայտնի դերասան և բազմաթիվ կանանց իդեալ հանդիսացող Սերգեյ Բեզրուկովը մեկնել է հանգստի՝ սակայն առանց կնոջ: Նրանց բաժանման մասին լուրերը դեռ տարածվել էին մի քանի ամիս առաջ:
Վերջերս, Իրինա Բեզրուկովան հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ ինքը նոր կյանք է սկսում, սակայն առանց ամուսնու՝ Սերգեյի: Թե ինչպես կզարգանա, այս զույգի հետագա հարաբերությունները, հայտնի չէ, սակայն նրանք համարվում էին գեղեցիկ զույգերից մեկը:
Բեզրուկովը, սակայն չի պատրաստվում միայն հանգստանալ, քանի որ նա պատրաստվում է իր հերթական դերի կերտմանը:
Նա լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ երևում է, որ նա ամբողջովին աշխատանքի մեջ է: Այս մասին հայտնում է 7days.ru-ն: