Happy Birthday to You երգը կարող է զրկվել հեղինակային իրավունքից
Ռեժիսոր Ջենիֆեր Նելսոնի փաստաբաններն «անհերքելի ապացույցներ» են գտել, որոնք թույլ կտան զրկել Happy Birthday to You երգին հեղինակային իրավունքներից: Այս մասին գրում է գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով New York Times-ին:
Ջենիֆեր Նելսոնը 2013 թվականին հայց է ներկայացրել երգի իրավատերերի դեմ՝ վավերագրական ֆիլմում այն օգտագործելու համար 1,5 հազար դոլար վճարելուց հետո:
Հաշվարկների համաձայն՝ Warner/Chappell-ը, որին պատկանում է հեղինակային իրավունքը, մինչև 2 միլիոն դոլար է ստանում 19-րդ դարի վերջի շնորհավորական մեղեդին ֆիլմերում և հեռուստատեսային շոուներում օգտագործելու համար:
Դատական նիստ լսումները, որտեղ կհրապարակվեն ապացույցները, տեղի կունենան հուլիսի 29-ին՝ Լոս Անջելեսում:
Փաստաբանները հայտարարում են, որ նոր տվյալների համաձայն՝ երգը չի եղել հեղինակային իրավունքի մասին օրենքի պաշտպանության տակ 1922 թվականից: