Սինգապուրում ձերբակալել են «ԻՊ»-ի հետևորդին
Սինգապուրի իշխանությունները ձերբակալել են երկրի 51-ամյա մի բնակչի, ով պատրաստվում էր միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Սինգապուրի ՆԳՆ-ն հաղորդել է, որ Մուսթաֆա Ալի բեն Սուլթանին արտաքսել են Թուրքիայից, որտեղից նա ցանկանում էր տեղափոխվել Սիրիա:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ձերբկլվածը «ԻՊ»-ի հովանու ներքո պատրաստվում էր հարձակումներ իրականանցնել Սինգապուրի հաստատություններում: