Մայքլ Ջեքսոնի հայրը սրտի կաթված է ստացել
Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջեքսոնը, սրտի կաթված է ստացել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում անելով Globo բրազիլական թերթին:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ երգչի հայրը հոսպիտալացվել է Սան Պաուլոյի հիվանդանոցներից մեկում:
Ավելի վաղ նրա մոտ առիթմիա էր ախտորոշվել:
Թերթը նշում է, որ Ջո Ջեքսոնը Բրազիլիայում հուլիսի 26-ին իր 87-ամյակն է նշելիս եղել: