Անաստասիա Վոլոչկովան հանուն Թուրքիայում հանգստի՝ հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց (լուսանկարներ)
Անաստասիա Վոլոչկովան հանուն Թուրքիայում հանգստի հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց: Բալետի պարուհին այժմ իր դստեր և մոր հետ հանգստանում է Թուրքիայում:
Վոլոչկովային առաջարկել էին նկարահանվել «Максимальный вираж» ֆիլում, որտեղ նա պետք է տնային տնտեսուհու կերպարում հանդես գար:
Նա իր՝ ֆիլմում չնկարահանվելու մերժումը բացատրել է այն հանգամանքով, որ արդեն պատվիրել է Թուրքիա այցը, ուստի չի կարող նկարահանվել և փոխել իր պլանները: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
Վոլոչկովայից հետո այս դերն առաջարկել էին Մաշա Մալինովսկայային, ով սակայն չէր ներկայացել նկարահանման հրապարակ, որից հետո այս կերպարը կերտել էր Վիկտորյա Բոնյան, ով կարողացել էր հրաշալի հանդես գալ: