Մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը
Հայտնի ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը՝ Քրիստինա Բրաունը, ով երկար ժամանակ կոմայի մեջ էր գտնվում, մահացել է:
Քրիստինան 23 տարեկան էր: Այս մասին գրում է Entertainment Onlin-ը՝ հղում տալով Հյուսթոնի ընտանիքին:
Հիշեցնենք, որ երգչուհու դստերն անգիտակից վիճակում գտել էին լոգարանում և տեղափոխել էին կլինիկա՝ հունվարի 31-ին:
Քրիստինայի հարազատերը հույս չունենալով՝ որ նա ոտքի կկանգնի, ցանկացել են թույլ տալ, որ աղջիկը տանը «հանգիստ մահանա»: