Սառա Ջեսիկա Փարկերը չի փոխել իր ջինսերը 1983 թվականից
50-ամյա Սառա Ջեսիկա Փարկերը հայտնի է իր յուրատեսակ ոճով: Հայտնի է դարձել մի շատ տարօրինակ ու հետաքրքրական փաստ դերասանուհու զգեստապահարանի մասին:Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
People ամսագրին տված իր հարցազրույցում դերասանուհին խոստովանել է,որ մինչև հիմա պահում է այն ջինսերը,որոնք նա հագնում էր 18 տարեկան հասակում՝ 1983 թվականին:Փարկերը նաև նշել է,որ վերջերս փորձել է ջինսերը,և դրանք մինչև հիմա հիանալի տեսք ունեն:Դերասանուհին հայտնել է,որ չի հիշում՝ ինչպես է ստացվել,որ դրանք մինչև հիմա իր զգեստապահարանում են: