Տեր Աստված, տուր ինձ իմաստություն ու համբերություն, որ ներեմ բոլոր նրանց, ովքեր… Եվա Ռիվաս (լուսանկար)
Երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել իր նոր ֆոտոշարքից` մակագրելով.
«Տեր Աստված, տուր ինձ իմաստություն ու համբերություն, որ ներեմ բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ ցավ են պատճառել ինձ:
Տուր ինձ մտքի պայծառություն, որ արժանի լինեմ նրանց ներմանը, ով չարացած է իմ դեմ: Քանզի չկա առաջ ճանապարհ, քանի դեռ սիրտդ քարացած է»: