Որոշ սննդամթերքներ վնասում են երիկամներին
Ֆոսֆատները բարձրացնում են արյան մեջ ֆոսֆորի ցուցանիշը: Առավել նկատելի ազդեցություն են թողնում կաթնային մթերքները,որոնք հարստացված են արհեստական ֆոսֆատով: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Ֆոսֆորը մարդու օրգանիզմի համար շատ մեծ նշանակություն ունի: Այն մտնում է ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի բաղադրության մեջ: Սական ֆոսֆորի չափից ավելի մեծ քանակը արյան մեջ ունի իր բացասական կողմերը.անոթները դառնում են պակաս էլաստիկ,մեծանում է սրտի չափը,ոսկրային համակարգը դառնում է փափուկ,վնասվում են նաև երիկամները:
Գիտնականները ուսումնասիրել են 2003 թվականից մինչև 2006-ը բուժվողների առողջական վիճակը և գնահատել նաև ֆոսֆորի քանակը արյան մեջ:Երբ այն չափից շատ է, միզարտադրության ցավերը ուժեղանում են: