5 սխալներ,որ գործում ենք մենք՝ վերցնելով ատամի խոզանակը
Kp.ru-ն ներկայացնում է այն 5 սխալները,որ գործում ենք մենք՝ վերցնելով ատամի խոզանակը:
1. Ատամները լվանում ենք անմիջապես ուտելուց հետո
Եթե ատամները լվանում ենք անմիձապես ուտելուց կամ խմելուց հետո,մենք վնասում ենք ատամի էմալը,քանի որ սնունդը և ըմպելիքները փափկացնում են էմալը:
2. Ընտրում ենք կոշտ խոզանակ
Մեզ թվում է՝ որքան խոզանակը կոշտ է,այնքան լավ կմաքրի ատամները:Իրականում ատամների համար կոշտ խոզանակը իսկական սթրես է:
3. Ատամները լվանում ենք 2 րոպեից էլ քիչ
Ատամնաբույժները գտել են ամենահարմար ժամանակահատվածը,որ պետք է տրամադրել ատամնելը լվանալուն, և դա 2 րոպեն է:Եթե 2 րոպեից էլ քիչ ենք լվանում ատամները,ապա թողնում ենք և՛ ատամի քարը,և՛ սննդի մնացորդները:
4.Ուշադրություն ենք դարձնում միայն դիմային ատամներին
Մեզ թվում է՝ հոլիվուդյան ժպիտի համար պատասխանատու են միայն դիմային ատամները:Չպետք է մոռանալ հետևի ատամների մասին.չէ՞ որ հենց նրանք են ավելի շատ ծամում սնունդը:
5.Մաքրում ենք ատամները լողանալիս
Թվում է՝ այնքան հարմար է. և՛ լոգանք ես ընդունում,և՛ լվանում ատամները:Իրականում մենք շեղվում ենք և ողջ ուշադրությունը չենք կենտրոնացնում ատամները լվանալու գործընթացի վրա:Պետք է կանգնել հայելու առաջ և ուշադիր լինել: