Jay-Z-ն և Ուիլլ Սմիթը մինի-սերիալ կնկարահանեն
Ամերիկացի դերասան Ուիլլ Սմիթը և ռեփփեր Jay-Z-ն պատմական մինի-սերիալ կնկարահանեն:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Variety-ին
:Սերիալը հիմնված է լինելու Էմմեթ Թիլի պատմության վրա:Վերջինս ամերիկացի մի դեռահաս էր, ում 1955 թվականին դաժանաբար սպանել են ընդամենը նրա համար,որ սիրահարվել էր սպիտակամորթ աղջկա: Նախագծի անվանումը դեռևս հայտնի չէ:Ենթադրվում է,որ կինոգործը կտևի ընդհանուր 6 ժամ: