Երաժշտությամբ զբաղվելը բարելավում է մարդու հիշողությունը
Ամերիկացի մասնագետները պարզել են՝ երաժշտությամբ պարբերաբար զբաղվելը փոփոխությունների է ենթարկում մարդու գլխուղեղի կառուցվածքը դեռահասության շրջանում:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:Արդյունքում, ստեղծագործական միտք ձեռք բերելու հետ մեկտեղ բարելավվում է երաժշտական հիշողությունը:
Երեք տարվա ընթացքում մասնագետները երաժշտությամբ զբաղվող դեռահասների շրջանում գլխուղեղի կառուցվածքի փոփոխություններ են նկատել,որոնք խոսում են երաժշտական հիշողության բարելավման մասին:
Նինա Կրաուզը՝ հետազոտությունների հեղինակը նշել է,որ երաժշտությունը պետք է իր կայուն տեղն ունենա միջին դպրոցում: