«100 դուռ» նախագծի հեծանվաերթը դեպի Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ և տեսանյութեր)
ՀասարակությունՌեժիսոր, «100 դուռ» նախագծի հեղինակ Խաչիկ Եղոյանի նախաձեռնությամբ, հուլիսի 24-ին, Սիրողական հեծանվավազքի և զբոսաշրջության ֆեդերացիայի հետ համագործկցությամբ տեղի ունեցավ հեծանվաերթ դեպի Ծիծեռնակաբերդ:
Մոտ 60 հեծանվորդ, օրվա խորհուրդը կրող շապիկներով, Հանրապետության հրապարակից շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ՝ ևս մեկ անգամ խոնարհվելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Խաչիկ Եղոյանը նշեց, որ մինչ «100դուռ» լուսանկարների ցուցահանդեսը, ամեն ամսվա 24-ին ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալը շարունակական բնույթ կկրի, որպեսզի հայի ձայնը բարձրացվի, հուշը տարածվի:
Նա նաև նշեց, որ միջոցառումների շարքը հարկավոր է շարունակել ոչ միայն 100-ամյա տարելիցին, այլև նրանից հետո, քանի դեռ չենք հասել մեր նպատակին: