Քիմ Քարդաշյանի քույրը դպրոցն ավարտելու կապակցությամբ խնջույք է կազմակերպել (լուսանկարներ)
17-ամյա Քայլի Ջեները, ով հանդիսանում է հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի քույրը, ավարտել է դպրոցը և այդ կապակցությամբ խնջույք կազմակերպել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նա ավարտել է Laurel Springs Hight School դպրոցը: Խնջույքն անցկացվել է նրա մոր՝ Քրիս Ջեների առանձնատանը:
Հյուրերի թվում բնականաբար, ընկերներից զատ, եղել են նաև ընտանիքի անդամները՝ Քենդել Ջեները, Քորթնի, Քլոե և Քիմ Քարդաշյանները:
Քայլին ստացել է բազմաթիվ նվերներ և հրապարակել լուսանկարներ: