Թուրքիան սպառնում է Սիրիային
Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դիրքերին: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը վկայակոչելով Թուրիքայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կատարած հայտարարությանը:
Վերջինս չի բացառում թուրքական զորքերի՝ ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմելուն:
Այլ կերպ ասած՝ Թուրքիան սպառնում է Սիրիային նոր հարվածներով:
Ինչպես հայտնի է Թուրքիայի ՌՕՈւ-ն արդեն հարվածներ հասցրել էր Սիրիայի ուղղությամբ, իսկ այժմ, չի բացառվում նոր հարվածների հնարավորությունը:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցնեը՝ օդային հարվածների արդյունքում զոհվել է 35 գրոհային: