«ԻՊ»-ը կրկին սպառնում է հարձակումներով
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց կողմնակիցները Թուրքիային սպառնացել են նոր ահաբեկչություններով։
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով սոցցանցերում ահաբեկիչների ակտիվությունն ուսումնասիրող SITE-ի փորձագետներին:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ թուրքական կործանիչները հարվածել են «ԻՊ»-ի զինյալների՝ Սիրիայում գտնվող դիրքերին: