Տղամարդիկ ավելի շատ են ղեկին սելֆի անում,քան կանայք
Մեծ Բրիտանիայում հարցում է անցկացվել,որին մասնակցել են 500 վարորդներ:Հարցման նպատակն է եղել պարզել,թե ինչ հաճախականությամբ են նրանք սելֆի անում մեքենայում:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Daily Mail-ին:
Ըստ հարցման արդյունքների՝ 9%-ը խոստովանել է,որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրենք իրենց նկարել են ղեկին: Նշվում է,որ կանայք ավելի հազվադեպ են սելֆի անում ղեկին,քան տղամարդիկ:Կին վարորդներից միայն 5%-ն է սելֆի արել,տղամարդկանց 12%-ը: Վարորդների 8%-ը նաև խոստովանել է,որ մեքենա վարելիս չեն հրաժարվում Skype-ի ծառայություններից: Բարձր է նաև տեսանյութեր դիտողների թիվը: Մասնագետները նշում են՝ այս երևույթները մեծացնում են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: