Ջեյմի Լինն Սփիրսը հիշել է քրոջ նախկին սիրո պատմությունը
Ջեյմի Լինն Սփիրսը' Բրիթնի Սփիրսի քույրը, ով վերջերս է տոնել իր 22-ամյակը, իր Twitter-ի էջում տեղադրել է Ջասթինի և Բրիթնիի նկարը, և տակը գրել. «Հինգշաբթի անցյալի հիշատակման օրն է»: Նա քոմմենթներում գրել է. «Հետաքրքիր է նորից լսել քո երգերը Ջասթին տարիներ հետո' ես դրանք այնքան լավ եմ սկսել հասկանալ:» Խոսքն ըստ երևույթին “Cry Me a River” երգի մասին է, որը Ջասթինը գրել է Բրիթնիի մասին' իրենց հարաբերություններին վերջ դնելուց հետո, երբ Բրիթնին դավաճանել էր Թիմբերլեյքին պարուսույցի հետ: