Չշփվող լինելը վնասում է օրգանիզմին նույն կերպ,ինչպես ծխելը
Գիտնականները հայտարարել են,որ այն մարդիկ,ովքեր երիտասարդությա տարիներին՝ մասնավորապես մոտ 20 տարեկանում, քիչ են շփվել մարդկանց հետ, մի քանի տասնամյակ անց ունենում են նույն հիվանդությունները և խնդիրները,ինչ ծխող կամ խմող մարդիկ:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Աշխատանքի հեղինակները մոտ 30 տարի է,ինչ հետազոտում են մարդկանց,ընդ որում,նրանք սկսել են հետազոտությունները, վերջիններս դեռևս 20 տարեկան էին: Հետազոտության սկզբին մասնակից էին 222 մարդ,իսկ վերջում՝ ընդամենը 133: Պարզվել է՝ այն մարդիկ,ովքեր ունեն մեծ շրջապատ և շփվող են, ավելի քիչ են հիվանդանում, քան չշփվող և ինքնամփոփ մարդիկ: Այս երևույթը փորձգետները համեմատում են ալկոհոլի և ծխախոտի չարաշահման բացասական հետևանքների հետ: