Գործերի ձգձգումը մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը
Ինչքան շատ է մարդը ձգձգում պլանավորած գործի կատարումը,այնքան ավելի լավ արդյունքի նա կհասնի վերջում:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները իրենց վերջին հետազոտությունների արդյունքում: Պարզվել է՝ ամենածույլ մարդիկ ոչ թե երեխաները կամ դեռահասներն են,այլ 26-39 տարեկան կանայք և տղամարդիկ:
Երբ գիտնականները խոսում են առավել բարձր արդյունավետության մասին,նրանք նկատի ունեն հետևյալը. երբ մարդ երկար ժամանակով ձգձգում է ինչ-որ գործ, այդ ընթացքում նրա գլխուղեղում հստակ ծրագրվում է աշխատանքի պլանը, որը,իր հերթին, հետագայում օգնում է առավել լավ արդյունքի հասնել: Գլխավորը չծուլանալն է և ժամանակի ճիշտ դերաբաշխումը:
Բժիշկները հավատացած են՝ չարժե գործընկերներին նեղացնել գործը ձգձգելու պատճառով:Շատերին ժամանակ է հարկավոր՝ գործը նոր թափով սկսելու և հաջող կերպով ավարտին հասցնելու համար: