Մեկ անքուն գիշերը վնասում է ԴՆԹ-ն.գիտնականներ
Ընդամենը մեկ անքուն գիշերը կարող է հանգեցնել բջջի գենետիկական կառուցվածքի փոփոխությունների:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը: Այսպես են կարծում Շվեդիայի գիտնականները:Իրենց թեորիան նրանք ապացուցել են փորձարկման ընթացքում,որին մասնակցել են գիտական աշխատակիցներից կամավորականներ:
Քնի պակասը անդրադառնում է մարդու ողջ օրգանիզմի վրա: Ամեն բջիջ ունի հանգստի կարիք: Մեկ անքուն գիշերը կարող է հանգեցնել ԴՆԹ-ի փոփոխությունների:Ընդ որում՝ առաջին հերթին վնասվում են այն բջիջները,որոնք պատասխանատու են օրգանիզմում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների համար: Դա կհանգեցնի ճարպակալման,շաքարայի դիաբետի և այլ հիվանդությունների առաջացման ռիսկի մեծացմանը: