Մադոննան իրեն համեմատել է Պաբլո Պիկասոյի հետ
Մադոննան իր վերջին հարցազրույցներից մեկում շոշափել է արվեստին վերաբերող հարցեր և իրեն համեմատել անցյալ դարի մեծանուն նկարիչներից մեկի՝ Պաբլո Պիկասոյի հետ:Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նրա խոսքով՝ իրեն դուր է գալիս անցկացնել համեմատականներ իր և արվեստի այլ հայտնի ներկայացուցիչների միջև:
«Օրինակ՝ Պիկասոն, ով նկարում էր մինչև իր կյանքի վերջին ժամերը:Կյանքն էր նրան ոգեշնչում և այդպիսով նա ստեղծում էր ու ստեղծում: Ես այժմ նույն զգացողություններն ունեմ: Իրական նկարչի կամ արվեստագետի համար տարիքը պետք է չափանիշ չլինի, քանի որ չկա տարիքային սահմանափակում: Ես երբեք չեմ մտածում տարիքիս մասին, քանի որ վերջապես ես զբաղվում եմ իմ սիրելի գործով»,- ասել է Մադոննան: