Թուրքիայում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է անցկացվել
Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումն այսօր իրականացրել է լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Հակաահաբեկչական գործողություններն անցկացվում են թվով 13 նահանգում: Վերջին շրջանում նման գործողության շրջանակներում ձերբակալվել է մոտ 251 մարդ:
Կառավարությունը շեշտել է, որ իրենք առանձնապես տարբերություն չեն տեսնում քրդերի և ծայրահեղական իսլամիստների միջև:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում իրականացվել էր ահաբեկչական գործողություն: