Դևիդ Բեքհեմը հարսանիքի պատվին նոր դաջվածք է արել (լուսանկար)
Դևիդ Բեքհեմի սերն իր ընտանիքի հանդեպ օր օրի ավելի է մեծանում: Նախկին ֆուտբոլիստը նոր դաջվածք է արել՝ ի պատիվ իր և Վիկտորյա Բեքհեմի՝1999թվականին տեղի ունեցած հարսանիքի:Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Այժմ երջանիկ ամուսնու ճկույթ մատին դրոշմված է «99» թիվը: Ֆուտբոլիստն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և գրել.
«99-ը ինձ համար երջանիկ տարի էր »: