Լողափի ավազը մահացու բակտերիաներ է պարունակում
Ավազը հազար տեսակի բակտերիաներ է պարունակում: Նրանցից որոշները մարդու կյանքի համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում: Մասնագետների կարծիքով՝ ավազը պաթոգեն բակտերիաների օջախ է:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Խնդիրը լողափի վայրում կամ արևայրուք ընդունելու մեջ չէ:Այդպիսի բակտերիաներ կան և՛ ծովի լողափում,և՛ գետի շրջակայքում: Խոնավության բարձր աստիճանը,արևի և ջրի առկայությունը նպաստում է բակտերիաների առաջացմանը: Բժիշկերը խորհուրդ են տալիսզգուշությամբ ընտրել լողալու վայրը:Բակտերիաները բերանի խոռոչով կարող են հայտնվել օրգանիզմում և խաթարել աղե-ստամոքսային տրակտի նորմալ գործունեությունը: