Թոմ Քրուզը պատրաստվում է 4-րդ անգամ ամուսնանալ
Հայտնի դերասան Թոմ Քրուզը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ ընտանիքն իր համար չէ, քանի որ նա ամուսնացած է եղել 3 անգամ, որոնց արդյունքում նա երջանիկ չի եղել: Սակայն ճակատագիրը որոշել է ևս մեկ անգամ նրան կյանքի ընկեր նվիրել:
Ոչ վաղ անցյալում, ԶԼՄ-ները լուսանկարներ էին տարածել, որ դերասանը ջերմ գրկախառնվում էր 22-ամյա Էմիլիի հետ, ով նրա դերակատարմամբ ֆիլմերից մեկում օգնական էր:
Այս մասին հայտնում է Rambler.ru-ն՝ հղում անելով Daily Mail պարբերականին, որը ցիտելով Թոմի խոսքերը գրում է, որ Թոմը խելագարվում է Էմիլիի համար: Նա մտադիր է ամուսնաության առաջարկություն անել:
Թոմ Քրուզն ու իր ընտրյալը, սակայն հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ կապված իրենց հարաբերությունների և ամուսնության հետ:
Սերն այս զույգի մոտ ծնվել է Mena ֆիլմի նկարահանման ժամանակ, որն էկրաններ կբարձրանա 2017 թվականին: Զույգին, անգամ չի մտահոգում տարիքային տարբերությունը, որն առկա է նրանց միջև: