Իրինա Բեզրուկովան նոր կյանք է սկսում առանց ամուսնու՝ Սերգեյ Բեզրուկովի (լուսանկարներ)
Սերգեյ Բեզրուկովի կինը մտադիր է նոր կյանք սկսել, սակայն առանց իր սիրելի ամուսնու՝ Սերգեյ Բեզրուկովի: Զույգի բաժանման մասին լուրերը տարածվել էին դեռ մի քանի ամիս առաջ, սակայն դրանք նույն արագությամբ հերքվեցին հենց Սերգեյ Բեզրուկովի կնոջ կողմից:Վերջինս հերքեց, որ ամուսինը հեռացել է տնից: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
Աստղային այս զույգը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է, սակայն Սերգեյի կինը՝ Իրինան, մտադիր է նոր կյանք սկսել: Հիմնական պատճառները հանդիսանում են Սերգեյի նկարահանումների ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները, ու ոմանց կարծիքով նաև որդու կորուստը:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Իրինա Բեզրուկովան չի հերքել իր նոր կյանք սկսելու մասին լուրերը, նշելով, որ նոր կյանքը վերաբերում է ոչ միայն արվեստի ոլորտին, այն նաև անձնական կյանքին՝ առանց ամուսնու՝ Սերգեյի: