Արգենտինայի դատարանը կարճել է Ջասթին Բիբերի գործը
Արգենտինայի դատարանը կարճել է կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերի գործը, սակայն նրա դեմ բողոքներն ուժի մեջ են մնում: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին:
Մոտ ապագայում Արդարադատությունը կհստակեցնի, թե Բիբերը երբ պետք է այցելի Արգենտինա՝ ցուցմունք տալու: Այժմ երգիչն առանց մտավախության կարող է շրջագայել աշխարհով:
Հիշեցնենք, ապրիլի 29-ին Իտալիայի հյուրանոցներից մեկում նրան են մոտեցել Ինտերպոլի աշխատակիցներն ու հարցաքննել: