Ստերլիգովի դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել
Ադրբեջանի ԱԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը միասնական հայտարարություն են կատարել կապված ռուս գործարար Գերման Ստերլիգովի՝ ԼՂՀ այցի և Ադրբեջան հասցեին հնչեցրած հայտարարությունների հետ: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Սրելիգովը մամուլի ասուլիս էր հրավիրել «օկուպացված» Շուշիում, ինչպես նաև «В контакте» սոցիալական ցանցում հրապարակումներ կատարել անկախ ԼՂՀ-ի հետ կապված:
Տարվում է հետաքննություն՝ հարուցված քրեական գործի շրջանակներում: