Ինչպիսի՞ն են եղել Մարգարետ Թետչերի և Միխայիլ Գորբաչովի հարաբերությունները
Խորհրդային միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը այսօր 87 տարեկան հասակում մահացած Մարգարետ Թետչերի մասին ասել է. Քաղաքական գործիչ, ում խոսքը մեծ կշիռ ուներ:
«Մեր առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1984թ., որն էլ նոր հարաբերությունների սկիզբը դրեց: Հարաբերություններ, որոնք երբեմն եղել են բարդ, երբեմն ոչ հարթ, բայց երկու կողմից էլ պատասխանատու»:
Նրա խոսքով՝ իր և Թետչերի միջև հետզհետե մարդկային հարաբերություններ են զարգացել, որոնք էլ հետագայում վերածվել են ընկերական հարաբերությունների:
«Ի վերջո, մեզ հաջողվել է հասնել փոխհամաձայնության, որն էլ ազդեցություն ունեցավ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մթնոլորտի փոփոխությանն ու սառը պատերազմին»: