Վասիլի Ուտկինը Թինա Կանդելակիից պահանջում է ներողություն խնդրել (լուսանկարներ)
Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին նշանակվել է սպորտային հոլդինգի գլխավոր պրոդյուսեր, որի մեջ ներառված է նաև «Матч ТВ» հեռուստաալիքը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Թինա Կանդելակին հրապարակում էր կատարել թվիթթերյան իր էջում, որում նա ասում էր, որ նրան շատ հետաքրքիր կլինի զրոյից հեռուստատեսություն ստեղծել: Այս գրառումը, բնականաբար, անմասն չէր մնացել հանրության, լրագրողների, ինչպես նաև սպորտային մեկնաբան Վասիլի Ուտկինի ուշադրությունից:
Վերջինս վիրավորվել էր Թինա Կանդելակիի՝ թվիթթերյան այդ գրառումից և պահանջել ներողություն խնդրել:
Կանդելակին արձագանքելով նշել էր, որ այն մարդիկ, ովքեր չեն հասկացել իր այդ գրառման ողջ էությունը, ապա վերջինս հիշեցնում է, որ էմոցիաներով կարելի է առաջնորդվել, սակայն ոչ սպորտում: