Ամերիկացի հոգեբույժները Աստծուն հավատալը հոգեկան շեղվածություն են համարում
Ամերիկացի բժիշկները վերջերս սադրիչ հայտարարությամբ են հանդես եկել: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Նրանք կարծում են,որ Աստծու հանդեպ հավատքը հոգեկան հիվանդությունների շարքին է դասվում:Բժիշկները մի քանի տարի հետևել են կրոնականների կյանքին: Պարզվել է՝նրանցից շատերին հատուկ է խուճապը, ցնորքները և հոգեկան անհավասարակշռությունը:
Առողջ հավատացյալները սովորաբար հավատում են Աստծո բարությանը,իսկ հիվանդները նրան համարում են դաժան ու անարդար:
Հոգեբույժները հետևել են նաև աղանդավորների պահվածքին,այդ թվում՝ Եհովայի վկաներին: Այս մարդիկ չեն ընդունում բժշկական օգնություն,ինչպես օրինակ՝ վիրահատությունները:Մեկ տասնյակ մարդ չէ,որ մահացել է այսօրինակ հավատքի պատճառով,այնինչ նրանց մեծամասնության կյանքը հնարավոր էր փրկել: Այդպիսի մարդկանց ավելի լավ է զրկել ընտրության իրավունքից:Այսպես է կարծում բժիշկ Էնդրյուսը՝ հետազոտությունների հեղինակը: