Ամուսնու ներողություն խնդրելը երկարացնում է կնոջ կյանքը.գիտնականներ
Կնոջ կյանքը երկարացնել կարող է ամուսինը,որը կարողանում է ներողություն խնդրել և խնայել սիրելիի նյարդերը:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Այսպիսի եզրակացության են հանգել ԱՄՆ-ի գիտնականները մի քանի հետազոտություններից հետո:Եթե տղամարդը կողակցին տրամադրի բավարար քանակությամբ ժամանա և ընդունի իր սխալը՝ ներողություն խնդրելով, կնոջ կյանքը կերկարի:Կուտակված վիրավորանքները արտահայտվում են սթրեսի միջոցով,որն էլ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
ԱՄՆ-ի գիտնականները նաև ապացուցել են,որ 15 և ավելի տարվա տարիքային տարբերություն ունեցող ընտանիքները տղամարդու առողջության օգտին են.այս դեպքում տղամարդիկ 20%-ով սովորականից երկար են ապրում,իսկ հանկարծամահության ռիսկը կրճատվում է միանգամից 5 անգամ: