Սաակաշվիլին ընկել է հեծանիվից ու կոտրել ձեռքը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընկել է հեծանիվից և ստացել ձեռքի տրավմա: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը» հղում անելով վրացական ԶԼՄ-ներին, նախագահը կոտրել է ձեռքն` Անթալիայում հեծանիվով զբոսնելու ժամանակ: Նա տեղափոխվել է Ստամբուլի կլինիկաներից մեկը: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, տեղի ունեցածի պատճառով հետաձգվել են Սաակաշվիլու` Թուրքիա այցի շրջանակներում նախատեսված հանդիպումները: Նախագահի աշխատակազմում առայժմ խուսափում են մեկնաբանություններ տալուց: