Մեղրը կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ
Մեղրը պարունակում է բազմաթիվ բաղադրատարրեր,որոնք օգտակար են մարդու առողջությանը:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Մեղրի պարբերաբար օգտագործումը իջեցնում է սրտային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման ռիսկը: Ապացուցված է ,որ մեղրն օգտակար է նաև աղե-ստամոքսային տրակտին:
Պերօքսիդի թթվածնի սինթեզի համար պատասխանատու ֆերմենտներն ապահովում են մողրի հակաբորբոքային և հակասնկային գործառույթները: Մեղրը օգնում է նաև լորձաթաղանթի վնասվածքների արագ ապաքինմանը: Վանջական ժամանակներից այն օգտագործվել է որպես դեղամիջոց:
Բժիշկները խորհուրդ են տալիս տարեկանից բարձր երեխաներին հազի դեպքում մեղր տալ:Դա կարող է նվազեցնել տհաճ զգացողությունները և թեթևացնել հիվանդությունը: Երեխային առաջին անգամ մեղր տալուց առաջ խորհրդակցե'ք բժշկի կամ ալերգոլոգի հետ: