Ջուլիա Ռոբերտսը Նյու Յորքի իր բնակարանը վաճառում է 4,5 միլիոն դոլարով
Հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը վաճառքի է հանել Նյու Յորքի Գրինվիչ-Վիլիջում գտնվող իր բնակարանը, Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Բնակարանը գտնվում է աղյուսե տանը, ունի երեք ննջասենյակ, երեք լոգասենյակ, մեծ պատուհաններ և ընդարձակ պատշգամբ:
Հայտնի դերասանուհին վաճառքի է հանել Կաուայ կղզու հյուսիսային ափին գտնվող իր առանձնատունը՝ կառուցված է դեռևս 1925 թվականին: Ռոբերտսը այդ տունը ձեռք է բերել 2011 թվականին` 14 միլիոն դոլարով: Նա մտադիր է տունը վաճառել մոտ 30 միլիոնով: