Սկանդալային Մայլի Սայրուսը կվարի MTV Video Music Awards-ը (լուսանկար)
Սկանդալային Մայլի Սայրուսը կդառնա MTV Video Music Awards-ի հաղորդավարը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով երգչուհու թվիթթերյան էջում տեղ գտած հայտարարությանը:
Մայլի Սայրուսը թվիթթերյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «MTV-ն ինձ չի թույլ տալու ելույթ ունենալ, այդ պատճառով ես կլինեմ հաղորդավար»:
Հիշեցնենք, որ 2013 թվականին սկանդալային երգչուհին MTV Video Music Awards-ը վարել էր երգիչ Ռոբին Տիկոմի հետ: Վերջիններս բեմում էրոտիկ պար էին ցուցադրել, որն առաջացրել էր մեծ սկանդալ ու քննարկում ԶԼՄ-ներում: