Մանուկ հասակում տարած քրոնիկ սթրեսը կարող է երևան գալ ծննդաբերության ժամանակ
Մանուկ հասակում տարած քրոնիկ սթրեսը մեծացնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը:Այս մասին գրում է Medvesti.com-ը: Դա կարելի է կանխել՝ հոգեբանի մոտ հատուկ սեանսների հաճախելով:
Վաղաժամ ծննդաբերությունը մինչև հինգ տարեկան երեխաների մահվան ամենատարածված պատճառն է: Հետազոտությանը մասնակցել է 200 մայրացած կին: Նրանք պատասխանել են հարցումներին և պատմել իրենց մանկության մասին: Պարզվել է ՝մանուկ հասակում տարած սթրեսը ազդել է վաղաժամ ծննդաբերության վրա: Կարճ տևած սթրեսն իր հետքը չի թողնում ծննդաբերության վրա: Գիտնականները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել երեխայի ոչ միայն ֆիզիկական,այլև հոգեկան առողջությանը: Միայն այդպես է հնարավոր մեծացնել առողջ և երջանիկ երեխա: