Բժիշկները քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղամիջոց են հայտնաբերել
Սինգապուրի բժիշկները քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղամիջոց են ստեղծել: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Այդ դեղամիջոցը Սինգապուրում ստեղծված և բոլոր փորձություններն անցած հակաքաղցկեղային առաջին միջոցն է: Այժմ կլինիկական հետազոտությունների փուլն է: Դրա հաջող ընթացքի դեպքում աշխարհը կունենա նոր արդյունավետ դեղամիջոց քաղցկեղի դեմ:Հետազոտվում են քաղցկեղ ունեցող 58 հիվանդ:
Քաղցկեղը Սինգապուրում մահվան ամենատարածված պատճառն է:Քաղցկեղի պատճառով աշխարհում ամեն տարի 8,2 միլիոն մարդ է մահանում: